Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ |armenpress.am|
18:07 - 31 օգոստոսի, 2021

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ |armenpress.am|

armenpress.am:  Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը: Այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը ՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ գործիք ՝ երկկողմ միջտարածաշրջանային համաժողով»,- ասաց Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը հույս ունի, որ համաժողովը տեղի կունենա անկախ համավարակային իրավիճակից:

Բացի այդ, ըստ Լավրովի, կողմերը նախապատրաստվում են 2022 թվականին հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովի անցկացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրի 25-ամյակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել