«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|
11:19 - 01 սեպտեմբերի, 2021

«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժումը մտադիր Է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը:

«Թալիբները երբեք չեն գնա նրանց (Փանջշերում դիմադրության առաջնորդների) հետ բանակցությունների, նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում»,-ասել Է դիվանագետը:

Ագբարը կարծիք Է հայտնել, որ թալիբների նպատակն Է՝ «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը» եւ ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին:

«Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Թալիբան»-ը պատրաստ չԷ հակամարտող կողմի հետ բանակցությունների: Զինյալներն օգոստոսին գրավել են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:

Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը՝ «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը: Դրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի նոր կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաներն ավարտվել են, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել