Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում |armenpress.am|
12:36 - 01 սեպտեմբերի, 2021

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում |armenpress.am|

armenpress.am: Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությունը:

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում հաղթել է Հայաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը Բելառուսն է:

«Խաղաղության մարտիկ» անհատական կատեգորիայում հաղթող է ճանաչվել ՀՀ Զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանը:

Մրցույթի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԱՊԿ երկրներից և մասնակից երկրների պատվիրակությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել