Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների |armenpress.am|
18:51 - 01 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները  Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել