Ստեփանավանում, Կապանում և Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ |1lurer.am|
12:28 - 02 սեպտեմբերի, 2021

Ստեփանավանում, Կապանում և Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում ներկայացրել է Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանու ընտրություններ նշանակելու մասին նախագիծը:

«3 համանքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով»,- ասաց Սանոսյանը:

Նշված համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 միլիոն 249 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել