Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկի վայրում |armenpress.am|
17:00 - 02 սեպտեմբերի, 2021

Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկի վայրում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Հասանքեյֆ հին քաղաքում, որը գտնվում Է երկրի հարավարեւելյան Բաթմանի նահանգում, սկսվել են հնագիտական պեղումներ: Գիտնականների նպատակն Է՝ ավելի շատ բան իմանալ այդ վայրի մասին, որը համարվում Է աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Այդ մասին հաղորդել Է Daily Sabah-ը:

Աշխատանքները ղեկավարում Է Զեքայ Էրդալը, որը Մարդինի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Է: Թիմի հետ միասին նա ձեռնամուխ Է եղել 12-հազարամյա պատմություն ունեցող տեղանքի պեղումների երրորդ փուլին (առաջին հնագիտական աշխատանքներն այստեղ սկսվել են դեռ 1980-ական թվականներին):

Էրդալի խոսքով՝ պեղումներն սկսվել են հռոմեական ժամանակաշրջանի կայազորային կառույցի ներսի Հասանքեյֆի դղյակում, ինչպես նաեւ գերեզմանատան տարածքի արեւելյան մասում: Գիտնականը նշել Է, որ գործընկերների հետ միասին ձգտել են հայտնաբերել ռազմական կառույցի փաստական սահմանները, որն անցյալում կոչվել Է Մեծ պալատ:

«Հասանքեյֆի դղյակը հարկ Է որպես մի ամբողջություն դիտարկել հարթավայրի եւ դրա շուրջ շինությունների հետ միասին: Այն զբաղեցնում Է 110 հազար քառակուսի մետր տարածք»,-մեկնաբանել Է Զեքայ Էրդալը:

Հնագետը նշել Է, որ Հասանքեյֆի դղյակում ամենակարեւոր հուշարձանը «գաղտնի դարպասներն» են, որոնց նմանը հազվադեպ կարելի Է հանդիպել Թուրքիայում: Դրանք անցում են բացել դեպի հարթավայր եւ պահպանվել մինչեւ մեր օրերը: Էրդալի խոսքով՝ դրանց օգնությամբ կառավարող դինաստիայի անդամները, կարեւոր դեմքերը եւ սպասավորները կարող Էին տարհանվել ասպատակությունների կամ հարձակումների ժամանակ:

Զեքայ Էրդալը պատմել Է, որ քաղաքը, որն ընկած Է Տիգրիս գետի ափին, գտնվում Է կարեւոր տարանցիկ երթուղում: Ուստի նա չի զարմացել, երբ այստեղ հայտնաբերել Է դամբանաթումբեր՝ նոր քարե դարի ժամանակաշրջանի հին մարդկանց մնացորդներով: Իսկ դարի կեսերին քաղաքը եւ դղյակը եղել են առեւտրի կենտրոններ՝ հարմար աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Բայց գիիտնականները պետք Է բացահայտեն բավականին շատ գաղտնիքներ, որոնք կապված են այդ հին քաղաքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել