Լոնդոնը շփվելու է թալիբների հետ առանց նրանց իշխանությունը պաշտոնապես ճանաչելու. Դոմինիկ Ռաաբ |azatutyun.am|
09:47 - 03 սեպտեմբերի, 2021

Լոնդոնը շփվելու է թալիբների հետ առանց նրանց իշխանությունը պաշտոնապես ճանաչելու. Դոմինիկ Ռաաբ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Լոնդոնը չի պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը, սակայն այդ շարժման հետ շփումներից հրաժարվել ևս չի ցանկանում։ Քաթար կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Մենք չենք պատրաստվում ճանաչել «Թալիբանին»։ Դրա հետ մեկտեղ այդ շարժման հետ ուղղակի շփումների կարիք մենք զգում ենք։ Նման շփումների պարագայում է միայն հնարավոր ուղերձներ փոխանցել և ստանալ դրանց պատասխանը», - հայտարարում էր Ռաաբը՝ ընդգծելով, որ այժմ միջազգային հանրությունը գնահատում է Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։

«Առաջին քննությունը Քաբուլի օդանավակայանից իրականացված տարհանման հանդեպ թալիբների որդեգրած մոտեցումն էր։ Այժմ արդեն այլ իրադրություն է, և մենք պետք է տեսնենք՝ արդյոք ապահովվելու է Աֆղանստանն ազատորեն լքելու մարդկանց իրավունքը», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել