«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ |armenpress.am|
12:10 - 03 սեպտեմբերի, 2021

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ Է ունեցել:

Ճակատի ներկայացուցիչները Twitter-ում գրել են, որ անցած գիշեր թալիբները Փանջշերի հարթավայրի վրա գրոհը շարունակել են մի քանի ուղղություններով՝ Խավաքի լեռնանցքի կողմից, Անդարաբի հարթավայրի միջով, Սալանգի լեռնանցքի կողմից՝ Շոթուլ գավառի շրջանում, ինչպես նաեւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:

Նրանց տվյալներով, «Թալիբան»-ի գրոհից առաջ ընկերությանն ստիպել են անջատել Փանջշերի կապի եւ ինտերնետի ծառայությունները, ինչպես նաեւ էլեկտրաԷներգիայի մատակարարումը: Բոլոր երեք ուղղություններով, նշվում է Twitter-ի հաղորդագրությունների մեջ, թալիբները ծանր կորուստներ են կրել, զինյալների տասնյակ մարմիններ մնում են մարտի դաշտում:

Մի քանի տասնյակ արմատականներ գերի են հանձնվել, Ճակատի մարտիկների շրջանում նույնպես կորուստներ կան: Խովաքի լեռնանցքում թալիբներն ունեցել են առնվազն 100 սպանված, խմբավորումն ամբողջովին ջախվախվել է Շոթուլ գավառում, Սալանգի շրջանում խմբավորումը շրջափակվել է, հավելել են հակաթալիբյան դիմադրության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել