Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է մահացել |armenpress.am|
12:25 - 04 սեպտեմբերի, 2021

Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է մահացել |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշեհեր շրջանը գրավելու առթիվ: Մինչդեռ Փանջշեհերում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղական թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել