Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել |armenpress.am|
12:40 - 04 սեպտեմբերի, 2021

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի ավագանու ընտրություններին  Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին:

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն մինչ օրս տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել:

Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու:

Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:

«Արդեն առաջադրումների երրորդ օրն է, բայց դեռ այս պահին ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, հետաքրքրվողներ էլ չեն եղել: Միայն հայցադիմումի մասով մի քաղաքացի էր դիմել, որը չէր կարողացել կայքից վերցնել, խնդիրն այս պահին հարթվել է»,- տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ առաջադրումների համար ժամանակ է հատկացված մինչև սեպտեմբերի 12-ը՝ 18:00, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել