Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը |hetq.am|
19:22 - 04 սեպտեմբերի, 2021

Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին առչվող կառավարական փաստաթղթերի վերանայման, գաղտնազերծման և հրապարակման վերաբերյալ։ Այդ հրամանով ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը պարտավորվում է առաջիկա վեց ամիսների ընթացքում հրապարակել համապատասխան փաստաթղթերը։ 

«Ահաբեկչությունների վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է գաղտնի մնա, եթե դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը գերազանցում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար հնարավոր վնասը»,- նշվում է փաստաթղթում։

Այսպիսով, ԱՄՆ 46-րդ նախագահն իրագործում է իր նախընտրական քարոզարշավի հերթական խոստումը։ Բայդենն այն ժամանակ հայտարարել էր, որ իր ընտրվելու պարագայում կհանձնարարի գլխավոր դատախազին «անձամբ ուսումնասիրել բոլոր գործերի հանգամանքները», որտեղ կառավարությունը հղում էր անում պետական գաղտնիքի պահպանմանը և հանդես կգա «երկու տասնամյակ առաջ տեղի ունեցածի հետ կապված տեղեկատվության բացահայտման օգտին»։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել