Փանջշեր նահանգն ամբողջությամբ գրավված է. «Թալիբան» |tert.am|
10:31 - 06 սեպտեմբերի, 2021

Փանջշեր նահանգն ամբողջությամբ գրավված է. «Թալիբան» |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր, թեև ավելի վաղ նրանք հայտնել էին դրա գրավման մասին, գրում է kommersant.ru-ն:

«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես տվեցին իրենց արդյունքը, և Փանջշեր նահանգն անցավ իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ», - ասվում է թալիբների հայտարարության մեջ:

Ըստ թալիբների՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, ոմանք դիմել են փախուստի: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ իրենց չեն ճնշի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել