Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|
16:58 - 06 սեպտեմբերի, 2021

Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|

panarmenian.net: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսի համավարկով պայմանավարվորված ուժի մեջ մտնող պահանջները վերաբերում են բոլոր տնտեսվարողներին, և գործատուները պետք է աշխատակիցներից պահանջեն ՊՇՌ թեստի պատասխանը։

«Պետք է հավաստիանալ, որ աշխատակիցը առողջ է ներկայանում աշխատանքի, գործատուները պետք է պահանջեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան, բացառություն են կազմում պատվաստվածները, հղիներն ու հակացուցումներ ունեցողները»,-ասել է նա։

Սահամանփակումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին։ Նա նշել է, որ ունենք շատ ռիսկային` հանրային սննդի, տրանսպրոտի ոլորտի ձեռնարկություններ, մեծ արտադրություններ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է իրականացվելու ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջը, որ մարմինը պետք է ստուգի՝ նախարարն ասել է, որ տեսչական մարմինները իրազեկման աշխատանքներ կտանեն՝ տուգանքների չափի, պրոցեսուալ մասի վերաբերյալ։

Ավանեսյանը կոչ է արել չսպասել մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստումների հարցում, որ հերթեր չառաջանան։ Նա նշել է, որ պատվաստվել ցանկացողների քանակն աճել է և արդեն մոտ 40 տոկոսի է հասնում։

Պատասխանելով այն հարցին, թե պատվաստումների կտրուկ աճի պայմաններում կբավարարեն արդյոք պատվաստանյութերի պաշարները՝ Ավանեսյանն ասել է, որ պաշարները ժամանակին համալրվում են և բուժհաստատությունների բոլոր օղակները պետք է պատրաստ լինեն մեծ թվով քաղաքացիների սպասարկելու։

«Նոր պատվաստանյութերի մասով սպասում ենք բանակցությունների արդյունքներին՝ կունենանք նոր պատվաստանյութեր, բայց դրանց սպասել պետք չէ։ Հարկավոր է օր առաջ պատվաստվել»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ դպրոցների բացման հետ կապված ակնկալում են հիվանդացության աճ, ուստի կարևորվում է ոչ միայն պատվաստումների աճը, այլ նաև դիմակներ կրելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են շարունակվող պատվաստումների պայմաններում աճում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները՝ նախարարն ասել է, որ պատվաստումների քանակը դեռևս այնպիսին չէ, որ ազդեցություն ունենա այդ ցուցանիշի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել