Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում |panarmenian.net|
11:30 - 07 սեպտեմբերի, 2021

Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում |panarmenian.net|

panarmenian.net: Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ծառայությունը դուրս է եկել Հայաստանի շուկա՝ աշխատանքը սկսելով Երևանում։ Ընկերությունը ներդրել է մոտ $100,000 և մտադիր է վարձույթ բացել նաև այլ քաղաքներում։ Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է RB.ru-ն։

Սկզբնական փուլում Երևանում հասանելի կլինի Ninebot Kickscooter MAX տիպի 100 ինքնագնաց։ Ընկերությունը մտադիր է առաջիկայում դրանց քանակն ավելացնել մինչև 500։

Օգտատերերին կառաջարկվի սակագների առնվազն 5 տարբերակ, գինը կախված կլինի արագությունից և ժամանակից՝ հասանելի են կես ժամ և 1 ժամ տևողությամբ տարբերակներ։

Վարձույթի նվազագույն գինը կկազմի սկսած 30 դրամից մեկ րոպեի համար։ Ինքնագնացի միանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ: Երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է:

Ինքնագնացները կարելի է կայանել քաղաքային և մասնավոր հեծանվակայանատեղիներում։

Երևանում ծառայությունից հնարավոր կլինի օգտվել հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել AppStore-ից և GooglePlay-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել