ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել |factor.am|
16:22 - 07 սեպտեմբերի, 2021

ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել |factor.am|

factor.am: Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Մարինա Օհանջանյանը՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

«Իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Օհանջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել