Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|
17:13 - 07 սեպտեմբերի, 2021

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել