Քաբուլում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ լրագրողներ են տուժել |hetq.am|
17:37 - 07 սեպտեմբերի, 2021

Քաբուլում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ լրագրողներ են տուժել |hetq.am|

hetq.am: Աֆղանական Kabul News հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը տուժել են Քաբուլում հակապակիստանյան բողոքի ցույցերի լուսաբանման ժամանակ։ Այդ մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ուժ են կիրառել և խլել նրանց սարքավորումները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Tolo News հեռուստաընկերության օպերատորի ձերբակալության մասին։ Նրան արդեն ազատ են արձակել և վերադարձրել տեսախցիկը։

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, Քաբուլում աֆղանները դուրս էին եկել բողոքի ցույցի ընդդեմ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի Աֆղանստան կատարած այցի։ Ցուցարարները բողոքում են երկրի ներքին գործերին Իսլամաբադի միջամտությունից։ 

Բողոքի ցույցը սկսվել էր Քաբուլի հյուսիսային հատվածում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ։ Ցուցարարների մեջ շատ են եղել կանայք։ Գրոհայինները սկսել են կրակել ամբոխի ուղղությամբ, կան վիրավորներ։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել