Աղվան Հովսեփյանը կալանավորվել է |hetq.am|
09:30 - 08 սեպտեմբերի, 2021

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է |hetq.am|

hetq.am: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպաններից Սասուն Ռաֆայելյանը:

Պաշտպանները դեռևս դատարանի որոշմանը ծանոթ չեն, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հովսեփյանը ձերբակալվել է։ Ըստ ՀՔԾ-ի` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել