Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են մեծ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք |azatutyun.am|
10:43 - 08 սեպտեմբերի, 2021

Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են մեծ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են ավելի շատ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղան միգրանտների համար ԵՄ-ում տեղ չկա և նրանք պետք է մնան Աֆղանստանում կամ հարևան երկրներում։

Այս երեք երկրները, ԵՄ մյուս երկու անդամ Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին, որոշել են կոշտ դիրքորոշում որդեգրել միգրացիայի հարցում։

ԵՄ-ն անհանգտություն ունի, որ կարող է կրկնվել 2015-ին Եվրոպայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը, երբ Մերձավոր Արևելքից պատերազմից և աղքատությունից փախած ավելի քան 1 միլիոն մարդ ժամանեց Միություն:

Ավստրիայի կանցլերն իր հերթին ասել, է որ օգնության նպատակով իր երկիրն ավելի քան 21 միլիոն դոլար կհատկացնի՝ Աֆղանստանի հարակից երկրներում գտնվող աֆղաններին: «Մենք կփորձենք մեղմել նրանց տառապանքը, բայց 2015 թվականը չպետք է կրկնվի: Մենք դեմ ենք անօրինական միգրացիային և պայքարելու ենք թրաֆիքինգի դեմ», - ասել է Սեբաստիան Կուրցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել