Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին
13:07 - 08 սեպտեմբերի, 2021

Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ցանկացած կանոնի խախտման հետ կապված կա դրա հետագա հետևանքները։ Հոկտեմբերի մեկից կամ անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, բացառություն են կազմելու այն անձիք, ովքեր պատվաստված են, հղի են կամ ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու և հաջորդիվ տվյալ կազմակեպությունը ևս տույժ, տուգանքներ կկրի կանոնները չպահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում։

«Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ակտերը բխում են օրենքներից։ Սահմանված նորմն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում են։ Որևէ խնդիր՝ սահմանադրության, օրենքների մասով չունենք»,- հավելեց նախարարը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե նախագծում նշում է, որ եթե վարչապետը, պատգամավորները և այլ մարմնի ղեկավարներ չպատվաստվեն, նրանք գործազուրկ չեն դառնա, իսկ շարքային քաղաքացին չպատվաստվելու դեպքում գործազուրկ կդառնա։
Ավանեսյանը շեշտեց, թե լրագրողը մատնանշում է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որի մեջ մտցված փոփոխությունները չեն կարող վերաբերել քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, բայց դա չի կարող նշանակել, թե իրենք դուրս են մնում կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորումների շրջանակը, որում խտրականության դեպքերը բացառվում են։ 

«Այս պահին վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները պատվաստվել են։ Կարծեմ արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Բոլորդ գիտեք, որ մինչև այս փոփոխությունների ներմուծումը դրսևորելով հանրային պատասխանատվություն շատերը անգամ գարնանը, երբ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը՝ ցանկություն հայտնեցին պատվաստվելու։ Այսինքն, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել