Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկը՝ ՀՀ ԱԺ նախագահին
21:24 - 08 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:

Զրույցի ընթացքում արձանագրվել է, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:

«Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշել է, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:

ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել