Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|
20:53 - 10 սեպտեմբերի, 2021

Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի  մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան:

Ավելի վաղ,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել