Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. Վահե Ղազարյանը մտահոգություն է հայտնել
13:31 - 11 սեպտեմբերի, 2021

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. Վահե Ղազարյանը մտահոգություն է հայտնել

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այն վարել է  ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։

Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը:

Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել