Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ |azatutyun.am|
12:05 - 12 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է երկրի Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` հակամարտությունն անցյալում է, և «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», - շեշտել է Լեյլա Աբդուլաևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել