Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է |armenpress.am|
13:28 - 12 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների վերջին օրը սեպտեմբերի 12-ն է: Քաղաքական ուժերը իրավունք ունեն իրենց համամասնական ցուցակն ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 18:00-ը, իսկ  կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը:

Մինչ այժմ ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը եւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը: Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը հրապարակեց ավագանու թեկնածուների իր ցանկը: ՔՊ կուսակցության առաջադրումը կլինի սեպտեմբերի 12-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել