Իրկուտսկում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր և ծանր վիրավորներ |tert.am|
10:22 - 13 սեպտեմբերի, 2021

Իրկուտսկում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր և ծանր վիրավորներ |tert.am|

tert.am: Իրկուտսկի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո ծանր վիճակում գտնվող վիրավորների թիվը հասել է 4-ի, Instagram-ում հայտնել է շրջանի ղեկավար Իգոր Կոբզևը: 

L-410 ինքնաթիռը, որը թռնում էր Իրկուտսկ-Կազաչինսկոե (Իրկուտսկի շրջան) երթուղով, սեպտեմբերի 12-ին, Մոսկվայի ժամանակով 18:15-ին, կոշտ վայրէջք է կատարել նպատակակետից չորս կիլոմետր հեռավորության վրա:

 Ինքնաթիռում եղել է 16 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և 14 ուղևոր: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ չորս մարդ զոհվել է, 12-ը ՝ հոսպիտալացվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել