ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|
14:24 - 13 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրԷջք Է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը: Այդ մասին հաղորդել Է Al-Arabiya հեռուստաալիքը:

«Ֆրանսպրես» գործակալության համաձայն, ինքնաթիռում եղել Է ոչ ավելի, քան 10 մարդ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել