ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ դեսպան
18:45 - 13 սեպտեմբերի, 2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սարգսյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել