Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Թուրքիայում հանդիպումներ է ունեցել ԳՇ և հատուկ նշանակության ուժերի ղեկավարների հետ |tert.am|
21:26 - 13 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Թուրքիայում հանդիպումներ է ունեցել ԳՇ և հատուկ նշանակության ուժերի ղեկավարների հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, որը սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպումներ է ունեցել Թուրքիայի Գլխավոր շտաբի երկրորդ ղեկավար, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթար օղլուի և հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Օմեր Էրթուղրուլ Էրբաքանի հետ:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել է ադրբեջանա-թուրքական կապերի զարգացումը, ռազմական և այլ ոլորտներում ծավալվող հաջող համագործակցության շարունակությունը: Ընդգծվել է հետագայում ևս համատեղ զորավարժություններ անցկացնելու կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել