Էկվադորում անօդաչուներով հարձակում է կազմակերպվել բանտի վրա |armenpress.am|
22:47 - 13 սեպտեմբերի, 2021

Էկվադորում անօդաչուներով հարձակում է կազմակերպվել բանտի վրա |armenpress.am|

armenpress.am: Էկվադորի Գուայաս նահանգի բանտերից մեկի վրա անօդաչուներով հարձակում է կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեղի է ունեցել երեք պայթյուն, վնասվել է կենտրոնական շենքը: Նշվում է, որ հարձակումն, ըստ ամենայնի, ուղղված է եղել բանդայի ղեկավարի դեմ:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ իրավիճակը լուրջ է, խոսքը հանցագործ խմբերի միջև պատերազմի մասին է: Իրավապահ մարմինները դեռ չեն հաղորդում զոհերի, վիրավորների մասին տվյալներ:

Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ ոչ միայն լսելի են եղել, այլև ցնցումներ են զգացվել մոտակա բնակավայրերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել