Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը |armenpress.am|
10:50 - 14 սեպտեմբերի, 2021

Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Այս մասին հանդիպման կողմերը գրել են իրենց թվիթերյան հաշիվներում։

«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները»,- հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

«Ուրախ եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: Մենք նրա հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը և ընդհանուր մտահոգող խնդիրները»,- գրել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել