Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|
12:43 - 14 սեպտեմբերի, 2021

Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկն այսօր հանդիպել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրեց, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։

«Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից, և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։

Կողմերը կարևորել են առկա խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Կորչոկը երեկ է ժամանել Հայաստան։ Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել