Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ |armenpress.am|
16:33 - 14 սեպտեմբերի, 2021

Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոս գնանկման դիմաց։

Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այդ պարագայում, 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8,8 տոկոս, իսկ բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8 տոկոսի շրջակայքում»,- նշեց Գալստյանը։

Նա ասաց նաև, որ 2021 թվականի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղեցմանը և բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճ։

«Ստեղծված իրավիճակում, առաջարկի և պահանջարկի մի շարք գործոնների ազդեցությամբ գնաճը պահպանվում է, ինչպես նաև գործընկերների երկրներում ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ արտաքին տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել