Ադրբեջանի ՆԳՆ-ն երկու իրանցի վարորդի է ձերբակալել Գորիս-Կապան մայրուղու վրա |tert.am|
19:35 - 15 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի ՆԳՆ-ն երկու իրանցի վարորդի է ձերբակալել Գորիս-Կապան մայրուղու վրա |tert.am|

tert.am: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսհան Զահիդովը report.az-ին հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբակալել, որոնք «անօրինական են մուտք գործել Ադրբեջանի տարածք»: 

«Մեքենաները, որոնք Հայաստանից անօրինական անցել են Ադրբեջանի տարածք, կանգնեցվել են ներքին գործերի նախարարության, Պետական մաքսային հանձնաժողովի և Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից: Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն՝ ըստ Ադրբեջանի օրենսդրության»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է վերջնիս խոսքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել