Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան |armenpress.am|
19:43 - 15 սեպտեմբերի, 2021

Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի համար  ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան և այլ փաստաթղթեր: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Փաշինյանի խոսքով՝ ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն ԱՊՀ ստեղծման և ձևավորման, Խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան: «Այնտեղ կան բազմաթիվ փաստեր, որոնք լրացուցիչ վերլուծության, համադրման կարիք ունեն: Այն ռազմավարությունը, որ մենք որդեգրել ենք կառավարության ծրագրում և ձևակերպել ենք, դրանով մենք գնալու ենք առաջ: Այո, կարծում ենք, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա: Եվ այդ համատեքստում շատ լավ ու օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս նրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք: Եվ մեր կառավարությունը գնալու է այդ ճանապարհով»,-վստահեցրեց Փաշինյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել