ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին |armenpress.am|
21:34 - 15 սեպտեմբերի, 2021

ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների ու Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լայն շրջանակն ու ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Այս մասին նիստի ամփոփման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում:

«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները միասնական են իրենց կարծիքում և ևս մեկ անգամ հաստատել են դիրքորոշումն այն մասին, որ ՀԱՊԿ հարավային սահմանների մոտ իրադրության սրվելու պարագայում Տաջիկստանին կհատկացվի ողջ անհրաժեշտ ռազմական ու դիվանագիտական օգնությունը»,- հայտարարել է Զասը:

Նիստի շրջանակում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է կառույցում 2022 թվականին Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել