Եվրամիությունը քովիդի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկրներին |azatutyun.am|
10:00 - 16 սեպտեմբերի, 2021

Եվրամիությունը քովիդի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Մինչև մյուս տարվա կեսը Եվրամիությունը քովիդե դեմ ավելի քան 200 միլիոն պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկներին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր ամենահրատապ առաջանահերթությունը գլոբալ վակցիանացիայի արագացումն է»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նախորդ ամսվա ավարտին եվրոպական 27 երկրների չափահաս բնակչության 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է քովիդի դեմ, բայց ֆոն դեր Լայենին մտահագում է ԵՄ անդամ երկրներում պատվաստումների մակարդակի տատանումները:

Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ 19 երկրներն այս տարի իրենց տնտեսությունը կվերականգնեն նախահամաճարակային մակարդակի վրա, իսկ մյուսները՝ հաջորդ տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել