Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը |armtimes.com|
11:18 - 16 սեպտեմբերի, 2021

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը, ըստ որի հունվարի 2-ը,3-ը,4-ը,5-ը և 7-ը սահմանվելու են աշխատանքային օր: 

Նախարարության հիմնավորմամբ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել