ՀՀ ֆինանսների նախարարության և ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
12:38 - 16 սեպտեմբերի, 2021

ՀՀ ֆինանսների նախարարության և ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:

ACCA-ը հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսերի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում եւ ունի շուրջ 200 հազար անդամ եւ 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել