Զախարովան հայտնել է, որ դելիմիտացիայի հարցով Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի պատասխանին |factor.am|
20:01 - 16 սեպտեմբերի, 2021

Զախարովան հայտնել է, որ դելիմիտացիայի հարցով Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի պատասխանին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի պատասխանին սահմանի դելիմիտացիայի հարցերով։ Գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին հատվածների իրավիճակին։ Դրա զարգացումը հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը` հետևող դեմարկացիայով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Նա հիշեցրել է, որ ռուսական առաջարկներն այդ առնչությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին։

«Մենք ակնակալում ենք արագ պատասխան՝ հետագա կուրսի ձևավորման համար»,- ասել է Զախարովան։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել