ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|
11:51 - 17 սեպտեմբերի, 2021

ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում, գրում է  lenta.ru-ն: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով:

«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել