«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
11:49 - 18 սեպտեմբերի, 2021

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Արևիկ» ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 18-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաև հաջորդող օրերին, սակայն երեկոյան մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել