Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|
16:25 - 18 սեպտեմբերի, 2021

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

1lurer.am: Օրեր շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում տեղակայված, երեկ էլ Արցախից Հայաստան ուղևորվող պատանիների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի ծառայողների գործողությունների մասին խոսել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Դեսպանը հերթական անգամ շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել կայուն լուծում, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել տարատեսակ միջադեպերով վտանգել քաղաքացիներին: Վերջերս Հայաստան այցելեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, և հենց այս թեմաները մենք քննարկեցինք վարչապետի, արտգործնախարարի հետ:

Ընդգծեցինք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, հեշտացնել բանակցությունների սեղան վերադառնալու գործընթացը, որովհետև խաղաղությունն իրոք կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ դրա համար կարևոր է ագրեսիայի ու ատելության խոսքի կրճատումը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել