«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան
19:03 - 18 սեպտեմբերի, 2021

«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է  ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։

Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։

Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։

Թուրքը մեր դրոշն է ջնջում,  Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։

Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել