ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում ՊԲ դիրքերի գնդակոծումների և երկու զինծառայողի վիրավորվելու մասին
10:33 - 19 սեպտեմբերի, 2021

ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում ՊԲ դիրքերի գնդակոծումների և երկու զինծառայողի վիրավորվելու մասին

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Շուշիի շրջանում Արցախի Պաշտպանության բանակի մարտական հենակետերի գնդակոծումների, ՊԲ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։

«Սեպտեմբերի 17-ին Շուշայի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պոստերի երեք գնդակոծում։ Հայկական կողմի տեղեկատվությամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծման հետևանքով վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների երկու զինծառայողներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին շաբաթ երեկոյան Ռուսաստանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկագրում։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է իրականացնում կողմերի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել էր արևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի հերթական խախտման մասին, որի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել։ Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն էր տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել