Սեպտեմբերի 23-ից սպասվում են տեղումներ
15:03 - 19 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 23-ից սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի ցերեկը և 24-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել