ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|
18:19 - 19 սեպտեմբերի, 2021

ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին նախարարը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ մրցաշարի գլխավոր նպատակը մասսայական սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպը խրախուսելն է, ինչը կարելի է կատարված համարել։

«Այն, ինչ այսօր արձանագրեցինք, գոհացուցիչ է, շատ դրական եմ գնահատում և հաջողված։ Կարևորը, որ վնասվածքներ չեղան, բոլոր մասնակիցները, որոնք ստարտ էին տվել, նաև ֆինիշին մոտեցան, միջադեպեր չեղան։ Գերագույն խնդիրը, նպատակը, որ դրվել էր հեծանվային այս մրցաշարը կազմակերպելիս, մասսայական սպորտի զարգացումն է, ինչը միտված է, իհարկե, առողջ ապրելակերպի խրախուսմանը և նաև միասնականության գաղափարին։ Կարծում եմ, որ շատ հաջողված է՝ որպես առաջին փորձ։ Ինչպես գիտեք` գաղափարը վարչապետինն է, ինչը այսօր իրականություն դարձավ», - ասաց ԿԳՄՍ նախարարը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում։

Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել