«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել
21:44 - 19 սեպտեմբերի, 2021

«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել