Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ
09:21 - 20 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- նշված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել