Թուրքիայի կողմից դրական ազդակներին կարելի է հետևել նրանց պետական իշխանության կողմից արված հայտարարություններում. դրանց տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ. Գուրգեն Արսենյան |tert.am|
12:12 - 21 սեպտեմբերի, 2021

Թուրքիայի կողմից դրական ազդակներին կարելի է հետևել նրանց պետական իշխանության կողմից արված հայտարարություններում. դրանց տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ. Գուրգեն Արսենյան |tert.am|

tert.am: Կառավարության գործունեության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում հստակ նշված է, որ ՀՀ-ն իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը: Այդ հարցի քննարկման մեր օպոնենտները մեր հարևաններն են, որոնց հետ այս պահին կա՛մ ընդհանրապես չունենք հարաբերություն, կա՛մ ունենք լարված, ոչ դրացիական կամ թշնամական հարաբերություններ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը Վրաստանի ղեկավարի միջոցով նրան հանդիպման առաջարկ է արել:

«Քաղաքական օրակարգի սպասարկման և ՀՀ անվտանգության միջավայրն ավելի կայուն և հասկանալի դարձնելու համար բնականաբար խնդիրը պետք է քննարկել այն սուբյեկտների հետ, որոնցից այդ վտանգը կա: Մեր խաղաղության օրակարգի քննարկումը պետք է անցկացնենք մեր հարևանների, այդ երկրների ղեկավարության հետ»,-ասաց նա:

Հարցին՝ Էրդողանը ՀՀ-ից սպասվելիք ի՞նչ դրական քայլերի մասին էր խոսում, Արսենյանն արձագանքեց՝ ՀՀ իշխանությունների կողմից դրական քայլերի սպասելիքը արվել է՝ Կառավարության ծրագրում ընդգրկվել է խաղաղության օրակարգը:

«Դա մի կարևորագույն  հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, ի լուր աշխարհի հնչեցում, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգով: Դրա փաստաթղթային մասից բխում են գործընթացներ, քայլեր, որոնք կանեն իրավասու մարմինները՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից: Այն պահին, երբ կսկսենք քննարկել մեր հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի հետ, այդ պահին պետք է քննարկենք այն պետական պաշտոնյաների հետ, որոնք ունեն այդ քննարկման իրավասությունները: Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, կքննարկենք իր հետ, կփոխվի նախագահը, կքննարկենք այդ ղեկավարի հետ»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ որո՞նք են Թուրքիայի կողմից դրական ազդակները, որոնց մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Արսենյանն արձագանքեց՝ այդ ազդակների վերաբերյալ կարելի է հետևել թուրքական պետական իշխանության ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին․ «Հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ: Եթե հիշենք 1 տարի առաջ Թուրքիայի իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, այդ թվում՝ օգոստոսի կեսերին Թուրքիայի ԳՇ պետի կողմից արված հայտարարությունը, ապա կհասկանանք, որ լրիվ փոխվել է այդ հայտարարությունների տոնը և բովանդակությունը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել։ 

Շարունակությունը՝ tert.am-ում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել